2 տարի առաջ օգոստոսի 30-ին տեղի էր ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ երկու ոտքը կորցրած Արման Բեգյանի և նրա սիրելիի` Մաշ Թորոսյանի հարսանեկան արարողությունը։
Արմանն ու Մաշան ծանոթացել էին հիվանդանոցում, երբ Մաշան խնամելիս էր եղել վիրավոր եղբորը՝ Արո Թորոսյանին, ով նույնպես պատերազմի ժամանակ կորցրել է երկու ոտքերը։
Զույգը շքեղ հարսանեկան երեկո էր կազմակերպել, իսկ նրանց կնքահայրը դերասան Ռաֆայել Երանոսյանն էր:
Ամուսնության 2 տարվա առթիվ Արմանը սիրելիին շքեղ անակնկալ է մատուցել: Մաշային ուղեկցել է եղբայրը`Արոն, իսկ երիտադարդ աղջիկը`տեսնելով ամուսնու պատրաստած անակնկալը, հուզվել է: