Սարսափում էի,որ կկորցնեմ քեզ, վախենում էի, որ չես լինի, անսահման եմ կարոտել… Լիանա Վանոյանի հուզիչ հրապարակումը

  • Aug 19, 2024

Դերասանուհի, բլոգեր Լիանա Վանոյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է իր ուսուցչի`Վահե Շահվերդյանի մասնակցությամբ հրապարակումներ է արել`խոսելով իր անսահման կարոտի մասին:

«Ես սարսափում էի, որ կկորցնեմ քեզ, վախենում էի, որ չես լինի… Երկար կռիվ տվեցի քո գնալուց, հիմա խաղաղ եմ, դու ինձ հետ ես միշտ:Իմ կարոտ: Իմ եզակի, իմ բացառիկ, գիտեմ` խաղաղ ես, ես քեզ անսահման եմ կարոտել, դու իմ կարոտն ես, ինձ կերտողն ես, ինձ ուժ տվողը, իմ հոգևոր հայրն ես, լույսերի մեջ մնաս, իմ Վարպետ»,- գրել է դերասանուհին:

Նշենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում դերասանուհին անկեղծացել էր`խոսելով իր ուսուցչի կորստի մասին.

<<Ինձ համար անընդունելի է։ Ծանր հոգեբանական վիճակում եմ։ Մի հորինվածք է ինձ համար իր չլինելը։ Սա էտապա, որ չի անցնելու։Ես կորցրել եմ իմ հոգևոր հորը, իմ հենասյանը, որի մոտ գիտեի, որ ցանկացած պահի կարող եմ գնալ ու հոգուս բալասանը գտնել։ Ես հիմա իր համար աղոթում եմ, շնորհակալ եմ իրեն, որքան էլ փորձեն վեհ թվալ, միևնույն է՝Շահվերդյան Վահեի կողքին չեն կարող երևալ: Բարի, մեծահոգի հայր։ Մինչև վերջին րոպեն կռվում էի իր հետ էդ իր տարօրինակ բայրում։ Չէի հասկանում՝ինչի եմ եկել այստեղ, ինչի ա իր նկարը դրված։ Ես զանգահարել եմ իրեն իր մահից 3 օր առաջ, հասցրեցի ասել, որ բնակարանս գնել, վերանորոգել եմ։ Ասեց՝վայ, Լիանա,ճի՞շտ ես ասում։ Ինքը գնաց։ Գնաց ճիշտ ժամանակին։ Միշտ ասում էր՝ որ մի օր փորձ չանեմ, կմահանամ։ Էդ մարդը մեծություն էր>>, -նշել էր Լիանան։

Մեկնաբանություն

Որոնում