Այսօր սիրված երգիչ, երջանկահիշատակ Հայկոյի ծննդյան օրն է: Երգչի մահը շատերը մինչ օրս չեն կարողանում ընդունել: Նա սիրված էր ամենուր`կոլեգաների, ընկերների, հարազատների և հանդիսատեսների կողմից:
Այսօ իրենց ինստագրամյան էջում հրապարակում էին արել մի շարք հայտնիներ`խոսելով իրենց կարոտի, ապրած ցավի ու ափսոսանքի մասին:
Հայկոյի ընկերներից Արմեն Պետրոսյանը` Մենչը, գրել է.
«Շնորհավոր ծնունդդ, ընկերս»:
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը գրել է.
«Անփոխարինելի մարդ, ոնց ենք քեզ կարոտում, ոնց…»:
Երգիչ Արսեն Սաֆարյանն ընկերոջ հետ համատեղ լուսանկար էր տարածել ու գրառում կատարել.
Սամվել Գրիգորյանի դուստրը` Նարե Գրիգորյանը, երգչի հետ կատարումն է հրապարակել` թողնելով հուզիչ գրառում:
«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, սենսեյ»,- գրել է երգչուհին:
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն իր ինստագրամյան էջում տարածել է Հայկոյի լուսանկարն ու գրել.
«Միշտ մեր սրտերում»:
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը Հայկոյի հետ ելույթից կադրեր է հրապարակել ու գրել.
«Իմ Հայկո, Հայկոս, լուսավոր ծնունդդ շնորհավոր, լուսավորս»:
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը ևս հրապարակել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի լուսանկարն ու շնորհավորել ծննդյան առթիվ.
«Ծնունդդ շնորհավոր, մեր Հայկո…. Կարոտում ենք շատ»,- գրել է երգչուհին:
Երգչուհի Զարուհի Բաբայանը հրապարակել էր համատեղ լուսանկար:
Նշենք, որ սեպտեմբերի 29-ին կլրանա Հայկոյի մահվան 3-րդ տարելիցը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել։ Պատճառը կորոնավիրուսն էր։ Երգահանի թոքերն ախտահարված էին գրեթե ամբողջությամբ։ Մի քանի օր պայքարելուց հետո լսվեց երիտասարդ ու սիրված երգչի մահվան բոթը:
Հայկոն մանկուց զբաղվել է երաժշտությամբ, ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Կոմիտասի պետական կոնսերվատորիան։
Հայկոն գրել է երաժշտություն «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի սաունդթրեքն արժանացել է մրցանակի։
2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։
Հայկոն ամուսնացած էր երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ, սակայն մահից որոշ ժամանակ առաջ նրանք ամուսնալուծվել էին: Երգիչները որդի ունեն`Արմանը: