«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասան Սեպուհ Ապիկյանն է:StarNews-ը հետևել է զրույցին,որի ընթացքում դերասանը խոսել է մի շարք թեմաների մասին,այդ թվում 2020 թվականին որդու`20 օր թշնամու շրջափակման մեջ հայտնվելու, նրանից լուր չունենալու մասին:
«Շուշի էր մեկնել`կամավոր: 20 օր լուր չկար: Ես ամուր մարդ եմ եղել, բայց սիրտս պայթում էր, որ երեխայից լուր չկար:Չգիտեմ`ինչ եղավ, բայց ես սկսեցի ահավոր ալկոհոլ օգտագործել, շշովքի խմում, որ սիրտս չպայթի,ու կամ դրա, կամ սթրեսի հետևանքով կույրաղիքս վատ վիճակում էր, հասցրին հիվանդանոց, եթե կես ժամ ուշացնեին, կպայթեր կույրաղիքս: Վիրահատվեցի, օրեր շարունակ հիվանդանոցում էի, մեկ էլ տղայիցս լուր ստացա, ասեց, որ Քարվաճառում են, հենց էդ վիճակում դուրս ենք եկել հիվանդանոցից ու գնացել իրենց հետևից:Էդ ապրումներից ես շատ վատ էի, սիրտս դուրս էր գալիս:Վատ օրեր են եղել, չեմ ուզում դրանք հիշեմ, որդիս պատմուկ է`իրենց ուղղությամբ կրակել են, ինչ որ մեքենայով քշել են»: