Գաղտնիք չէ, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա գրեթե ամեն օր ներկայացնում է իր առօրյան, աշխատանքը, փոքրիկի խնամքը և այլն:
Հասմիկը շատ անգամ հատուկ հրապարակումներ է անում ու այդպիսով էլ ավելի հետաքրքրություն ձեռք բերում իր անձի շուրջ:
Երեկ դերասանուհին իր հերթական հրապարակման մեջ ասում է, որ լավ նորություն ունի:Շատերը Հասմիկի խոսքը կապել են ընտանիքի հնարավոր համալրման հետ, դե իսկ դերասանուհին չի բացել փակագծերը:
Հավելեն, որ վերջերս էլ համացանցում տարածվել էին Հասմիկի հղիության շրջանի լուսանկարները, ինչն էլ ստիպել էր նրա հետևորդներին մտածել, որ Հասմիկը երկրորդ անգամ հղի է: