Երգչուհի Արմինկան վերջին շրջանում հետևորդների հետ հաճախ է կիսվում բավականին անկեղծ կոնտենտով՝ խոսելով աշխատանքային, երբեմն էլ՝ անձնական կյանքի մասին։
Այս անգամ երգչուհին ինստագրամյան իր էջում հուզիչ հոլովակ է հրապարակել քրոջ՝ Լուսինեի մասնակցությամբ։
«Վստահ եմ՝ հասկացաք, թե Լուսինեն ինչպես է ստեղծել էս «բանաստեղծությունը»։ Սա իմ կյանքի երբևէ ստացած ամենաթանկ նվերն է։ Ալեքսի ծնունդից հետո»,- գրել էր երգչուհին։