Լևոնյանների ընտանիքը, իմ մաման… Լիկա Մեսրոպյանը որդու ծնունդը նշել է Խորեն Լևոնյանի ընտանիքի հետ

  • Sep 10, 2024

Դերասան Խորեն Լևոնյանը, նրա դերերը, գործունեությունն ու իհարկե անձնական կյանքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են։Արդեն մի քանի տարի է, ինչ քննարկվում է Խորեն Լևոնյանի և դերասանուհի Լիկա Մեսրոպյանի հարաբերություններն ու հավանական բաժանումը։

Զույգը այս մասին հստակ չի խոսում, սակայն դերասանուհին շարունակում է Խորեն Լևոնյանի ընտանիքի հետ տարբեր հրապարակումներ անել։ 

Օրեր առաջ աստղային զույգի որդու՝ Արամի ծննդյան օրն էր, և Լիկան նոր հոլովակ է հրապարակել, որտեղ Արսեն լևոնյանն է, Լիկայի մայրիկն ու Խորեն Լևոնյանի ծնողները։

«Լևոնյանների ընտանիքը, Իմ մաման և պապիկը»,- հոլովակում՝ ցույց տալով բոլորին նշել էր Լիկան։

Հոլովակը բավական ջերմ է, սակայն նկատելի է, որ Խորենը հոլովակը նկարահանելու պահին էնտեղ չէր։ նշենք, որ դերասանը այդ հավաքույթից հրապարակումներ չէր արել։

Մեկնաբանություն

Որոնում