Մահից ամիսներ առաջ․ ինչ էր հայտնել Խաչատուր Հունանյանը իր վերջին հրապարակման մեջ

Կյանքից հեռացած դերասան Խաչատուր Հունանյանի վերջին հրապարակումը արվել էր ապրիլ ամսին։ Այդ գրառմամբ նա դիմել էր իր հետևորդներին՝ նշելով, որ իր առողջական վիճակն այնքան էլ վատ չէ, որքան կարող էր թվալ, և շնորհակալություն էր հայտնել իրեն աջակցող բոլոր մարդկանց։
Դերասանը նաև խնդրել էր, որ իր բուժման ընթացքի մասին խոսելիս մարդիկ պահպանեն դրական տրամադրվածությունը և հավատան լավ արդյունքին։ Չնայած ծանր հիվանդությանը՝ Խաչատուր Հունանյանը փորձում էր լավատես մնալ և նույն ոգին փոխանցել շրջապատին։
Ցավոք, որքան էլ դերասանը հավատով և դրական տրամադրվածությամբ էր վերաբերվում բուժմանը, հիվանդության դեմ պայքարը տևեց ամիսներ։ Այսօր նրա մահվան լուրը խոր ցավ է պատճառել հազարավոր մարդկանց, ովքեր հետևում էին նրա կյանքի և առողջության մասին նորություններին։

















