Օրեցօր ավելի հմայիչ․ Նազիկ Ավդալյանը հրապարակել է նոր հանգստյան ֆոտոշարք և ուղերձ

Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը սոցիալական իր էջում կիսվել է հանգստյան օրերից նոր լուսանկարներով՝ դրանք ուղեկցելով կյանքի, հավատի և նպատակներին հասնելու մասին խորիմաստ մտքերով։

Հրապարակմանը կից նա գրել է.
«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել։ Մենք երբեք չենք կարող իմանալ, թե ինչ ճանապարհներով է կյանքը մեզ տանում դեպի մեր նպատակները։ Պարզապես պետք է վստահել Աստծուն, հավատալ սեփական ուղուն և համոզված լինել, որ քայլում ես ազնիվ ու մաքուր խղճով»։


Նազիկ Ավդալյանի խոսքով՝ ոչ պակաս կարևոր է ոչ միայն վերջնական արդյունքը, այլև այն ճանապարհը, որով մարդը հասնում է իր նպատակներին, և այն էներգիան, որով անցնում է այդ ուղին։
«Վաղ թե ուշ կանգնելու ես քո արածի արդյունքի առջև, իսկ այդ արդյունքը լինելու է քո անցած ճանապարհի արտացոլումը»,– գրել է նա՝ կոչ անելով շարունակել առաջ շարժվել հավատով, համբերությամբ և մաքուր սրտով։



















