2 ամիս առաջ StarNews-ը հանդես եկավ հրապարակմամբ, որում նշել էինք դերասանուհի Եվա Զոհրաբյանի հնարավոր հղիության մասին: Մեր աչքից չէր վրիպել այն, որ նա ֆիլմերից մեկի պրեմիերային`ամուսնու հետ կարմիր գորգի վրայով քայլելիս, փորձել էր թաքցնել իր հղիությունը: Սակայն ակնհայտ էր`դերասանուհին հղի է:
Այս առիթով մենք փորձեցինք կապ հաստատել դերասանուհու հետ, ով չցանկացավ մեկնաբանել վերոնշյալը:
Արդեն այսօր վերջինս կիսվել է սպասված և ուրախալի լուրով`հաստատելով մեր կողմից ամիսներ առաջ արված հրապարակումը:
«2024 թվականին չհասցրեցի ձեզ հետ կիսվել իմ կյանքի ամենակարևոր իրադարձությամբ, և որոշել եմ ձեզ հետ կիսվել այս պահին՝ 2025 թվականին»,-հրապարակմանը կից գրել է դերասանուհին:
Հավելենք, որ դերասանուհի Եվա Զոհրաբյանը ամուսնացած է արդեն մի քանի տարի ու ինչպես ինքն էր տարիներ առաջ նշել՝ ամուսինն իր կյանքի միակ սերն է ու ինքը միշտ իմացել է, որ հենց նրա կինն է դառնալու։
Թե՛ ամուսնությունից առաջ, թե՛ դրանից հետո, սակայն, Եվան անձնական հրապարակումներով աչքի չի ընկնում, փոխարենը՝ սոցիալական հարթակների հետևորդների հետ ակտիվորեն կիսվում է աշխատանքային ու առօրյա կադրերով։