Ձեր գովազդն այստեղ

Հայկի ու Տաթևի որդիների` Մյուռոնից դուրս գալու արարողությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

  • Feb 19, 2025

Հանգստյան օրերին հայտնել ենք, որ 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի ու նրա կնոջ`Տաթևի ընտանիքի համար կարևոր օր էր: Հայ առաքելական եկեղեցում Հայկն ու Տաթևը կնքել էին իրենց որդիներին. նրանք այլևս քրիստոնյա են:

Զույգի որդիների մկրտության առաջին բացառիկ կադրերը ներկայացրել էինք Ձեր ուշադրությանը,ապա նաև ցույց տվել, թե որքան ուրախ են նրանք նշել այդ կարևոր օրը:

Ինչպես և միշտ`շքեղությունն ու գեղեցկությունն անպակաս էին ռեստորանում:
Բատուտներ, շքեղ տորթ ու ձևավորում, ուրախ երաժշտություն ու «անվերջ» պարող ընկերներ:

Դե իսկ արդեն այսօր տեղի է ունեցել փոքրիկներին Մյուռոնից հանելու արարողությունը: Տղաներից յուրաքանչյուրն ունի իր կնքահայրը, ովքեր ջրով լվացել են եկեղեցում սուրբ Մյուռոնով օծված հատվածներն: Այսօր ևս`ամեն ինչ նրբաճաշակ ու գեղեցիկ էր:
Առաջարկում ենք դիտել մի քանի կադրեր:

 

Մեկնաբանություն

Որոնում