Ինչպես են Գևորգ Մկրտչյանն ու Քրիստինան նշել դերասանի ծնունդը

StarNews-ը երեկ հայտնել է, որ երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանի ծննդյան տարեդարձն է: Գևորգը դարձավ 27 տարեկան: Վերջինս ինստագրամյան էջում ծննդյան առթիվ հոլովակ էր պատրաստել, որում կինը`Քրիստինան, անակնկալ է մատուցում ամուսնուն: Կադրերից երևում էր, որ անակնկալը զարդի տեսքով է:

Այս անգամ, սակայն, զույգը խնջույք չի պատրաստել ծննդյան առթիվ, փոխարենը նրանք գնացել են Դիլիջան ու լավ ժամանակ անցկացրել, որտեղ էլ պատահմամբ տեսել են դերասանուհի Մարինկա Խաչատրյանին: