ՍԿԱՆԴԱԼ. Կեղծ ու այլաuերված անճաշակություն. «2 աստղ» նախագծում տղան ներկայացել է կանացի տարազով

Առաջին ալիքի եթերում մի քանի տարվա դադարից հետո վերսկսվել է «2 աստղ» երաժշտական նախագիծը, որի հերթական թողարկումը խոսակցությունների ու քննադատությունների տեղիք է տվել։ Լրագրող Նարինե Կիրակոսյանը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

 «Առաջին ալիքը հեռարձակում է «Երկու աստղ» ծրագիրը, որտեղ քարոզվում է անճաշակություն և արվեստի դեգրադացիա։ Օրինակ, իրենց երգիչ համարող և ինքնահռչակված աստղեր Արմուշը, Արսեն Գրիգորյանը նախկինում Արմենիա TV ով էին հասարակությունը դեգրադացնում տհաս կերպարներով, հիմա էլ մտավոր հետամնացների գունազարդարանքով հագել են ծաղրածուների հանդերձանքն ու սփռում համայն հայության աչքին ու ականջին տհասության գաղափարային փոշին։ Ամեն բան արել են կարծես, որ իրենց վրա գրավեն ուշադրությունն ու հավաքեն մեծ դիտումներ։ Բայց կան ավելի խորը մտահոգություններ այս կերպարները ներկայացնելու վերաբերյալ։  Սրանցից ավելի զազրելի է ոմն Ռոբերտ Քոլոյանի իբր հայ կնոջ ազգային տարազով ներկայացված կերպարը։  Առաջին հայացքից ինքդ քեզ ասում ես. էս ի՞նչ նոր Կոնչիտա Վյուրստ է, բայց մեկ անգամ ևս այս կադրերը դիտելիս հասկանում, որ կերպարը ավելի շատ սովետական շրջանում ադրբեջանցի արտիստներին է նման, քան պարզապես համասեռամոլության քարոզ է։  Հանրագումարում` վստահ եմ, յուրաքանչյուր խելքը գլխին արվեստագետ առնվազն կզարմանար, որ երգարվեստի ոչնչությունները գիտակցաբար դեբիլացնելու գործընթացին են լծված։ Ու, այո, երկու կոպեկ աշխատելու համար։ Ուրիշ ոչինչ, քանի որ այս տեսակը խորը գիտակցություն չունի։ Եվ այս ամենն արվում է իմ ու բոլորիս վճարված հարկերի հաշվին։ Որ մեզ ներշնչեն կեղծ ու այլասեռված անճաշակություն»։