Ձեր գովազդն այստեղ

«Լավ չեք աշխատում, ձեր աշխատանքի լոգիկան չեմ հասկանում»… Օգտատերերը դժգոհում են Ucom-ից

  • Feb 27, 2025

Վերջին շրջանում հասարակության տարբեր զանգվածներ հաճախ են բողոքում հայաստանյան մի շարք կապի  միջոցներից: Հայ հայտնիներից շատերը ևս խոսել են այս ընթացքում,մեղմ ասած, ոչ այնքան որակյալ ու արագ կապի միջոցների մասին: Այդ մասին գրել էինք ավելի վաղ:

StarNews-ը առաջին անգամ չէ, որ ներկայացնում է հանրության բողոքը՝ուղղված հայաստանյան կապի միջոցներից մեկի`Ucom-ի դեմ:

Հերթական անգամ մեր աչքից չի վրիպել տվյալ կապի վերաբերյալ բողոքները, որոնք հնչեցվում են ոչ միայն ֆեյսբուքի անձնական էջերում, այլ հենց UCom-ի հրապարակումների ներքո:

«Ստիպված վճարում եմ, քանի որ պայմանագրով եմ աշխատում», «Լավ չեք աշխատում»… Նմանօրինակ մեկնաբանությունների հաճախ կարելի է հանդիպել այստեղ:

Օգտատերերից մեկն էլ հետևյալն է գրել.

«Ուզում եմ հասկանամ ձեր աշխատանքի լոգիկան,ընդհանրապես բարձր արագությունները օգտագործում են բազմամարդ քաղաքներում,մեգապոլիսներում։Ձեր մոտ հակառակն ա,դուք 5G էք միացնում էնտեղ,որտեղ որ մարդիք սկի նորմալ 4G չէին տեսել ու օգտագործել,իսկ Երևանում մինչև հիմա(արդեն 8 տարի խոսք եք տվել) Volte ծառայություն չունեք….իրոք,լավ չեք աշխատում»:

Մեկնաբանություն

Որոնում