Երգիչ, դերասան, շոումեն, հաղորդավար Ավո Ադամյանը հյուրընկալվել էր «Խոստովանություն» հաղորդաշարին։
StarNews-ը հետևեց զրույցին:
Ավո Ադամյանը պատմեց, որ գեները եկել են երկու տատիկներից:
«Մորական տատիկս մեծ ավանդ ունի երգի մեջ՝ իրենից շատ եմ սովորել։ Տատիկս մինչև վերջին շունչը` մահանալուց մի քանի րոպե առաջ, ինձ հետ երգել է մաքուր՝ առանց որևէ ֆալշ նոտայի, առանց բառեր խախտելու»։
Անվան ընտրությունը կատարել է հորական տատիկը.
«Ռոզա տատիկս, որին մինչև հիմա ես սիրում եմ բոլորից շատ։ Տատիս ծոցն եմ մեծացել, մինչև հիմա իրա հոտը հիշում եմ։ Ես երեխա էի, մահացավ։ Պապիկիս ախպերը անժառանգ է եղել, տատիս ասել է`հենց մեծ տղայիս տղա ծնվեցլ պիտի տեգորս անունը դնեմ ՝Ավետիք»։
Ավո Ադամյանի կարոտի անունը «Կարինկա» է.
«Չեք պատկերացնի` ինչ կարոտ ա,ախպորս աղջիկնա միջնեկ։ Միացյալ Նահանգներումա ծնվել, ես իրանց համար գնում եմ էնտեղ, գալիս եմ, իմ աշխատանքից ելնելով նաև։ Ես Կարինկային ,որ տեսնում եմ, մտածում եմ լուրջ մեղք եմ գործում։ Կարոտս էդ երեխենա, կողքս էլ լինում` կարոտում եմ»։