Ձեր գովազդն այստեղ

Նոր մանրամասներ` Հայկ Դուրգարյանի՝ թմրանյութ պահելու գործից. իրականում ի՞նչ է կատարվել

  • Feb 05, 2025

Արդեն մի քանի օր է, ինչ ողջ համացանցը քննարկում է դերասան, երգիչ Հայկ Դուրգարյանի հետ տեղի ունեցած իրադարձությունները։ 

«ArmLur»-ը գրում էր այն մասին, որ Հայկ Դուրգարյանի ավտոմեքենայից հայտնաբերել են «Կրիստալ» տեսակի թմրամիջոց։ 

Հետագայում պարզ դարձավ, որ Հայկը խոստովանել է, որ թմրամիջոցը իրեն է պատկանում, այն ձեռք է բերել թելեգրամյան ալիքներից մեկի միջոցով ու իր մեքենայում պահել է իր օգտագործման համար։ 

Նույն աղբյուրը հայտնել էր, որ դերասանին ձերբակալել էին ու նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով՝ թմրանյութի իրացում։

Իսկ այս պահին Հայկը ազատության մեջ է։

Մեկնաբանություն

Որոնում