Արտաշ Ասատրյանի ընտանիքը արդեն մի քանի տարի է, ինչ ուշադրության կենտրոնում է, երգչի երեխաների կյանքն ու գործունեությունը նույնպես հետաքրքիր է հանրությանը։
Արտաշ Ասատրյանի դուստրը առավել հայտնի դարձավ իր հարսանիքից հետո, որը քննարկվում էր շատ երկար ժամանակ։
Հանրության ուշադրությունը գրավեց նաև Սյուզիի բժշկուհի սկեսուրը, ով մեծ հարգանք է վայելում իր մասնագիտական ոլորտում։
Այսօր համացանցում տարածվել են կադրեր ԱՄՆ-ում տեղի ունեցած շքեղ մի հարսանիքից, որին մասնակցել էր նաև Սյուզիի սկեսուրը և ինչպես երևում է կադրերից` նա շատ գեղեցիկ ու էլեգանտ տեսքով է ներկայացել միջոցառմանը։
Հարսանյաց արարողությունը երկու շատ հարուստ ընտանիքների երեխաններինն է։ Խնջույքին ներկա են եղել նաև հայտնի մարդիկ, այդ թվում նաև երգչուհի Լիլուն, իսկ երեկոյի հաղորդավարներն էին Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանը։
StarNews-ը առանձնացրել է կադրեր գերշքեղ հարսանիքից։