Ձեր գովազդն այստեղ

Ազգ, ով իր անցյալը չի հիշում, չի կարող հզորանալ. Մենչի «պատասխանը»`Նիկոլ Փաշինյանին

  • Jan 29, 2025

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, ինստագրամյան իր էջի սթորի բաժնում անդրադարձել է օրերս շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որն իրարանցում է առաջացրել համացանցում:

«Ազգ, ով իր անցյալը չի հիշում, չի կարող հզորանալ»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել էր.

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել:Ո՞նց է 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, ո՞նց է 1950 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել։ Ո՞նց է եղել, պե՞տք է հասկանանք, թե՞ ոչ, այս թեմաների հետ պե՞տք է հարաբերվենք, թե՞ չպետք է հարաբերվենք։ Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե՞ չենք կառավարում, այստեղ են հարցերը, որոնց մասին պետք է խոսել։ Սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները լուծենք։

Մեկնաբանություն

Որոնում