Ռուսաստանաբնակ հայտնի հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակը, սպասում են իրենց երկրորդ համատեղ երեխային։ Նրանք անակնկալ կերպով են պարզել փոքրիկի սեռը: Զույգն աղջիկ է ունենալու, սակայն ինչպես դերասանուհու գրառումից է երևում` ծնողները մտածել են, որ փոքրիկը տղա է լինելու:
«Կներես, որ կարծում էինք, թե տղա ես։ Մեծերը երբեմն սխալվում են։ Իմացիր, որ այստեղ քեզ սպասում են քեզ սիրող ծնողներ, որոնք քեզ համար ամեն ինչ կանեն։ Ոչ մի բանից մի վախեցիր, մենք քեզ հետ ենք՝ քո մայրիկն ու հայրիկը»,-գրել է ռեժիսորի կինը:
Հիշեցնենք, որ առաջին ամուսնությունից Սարիկն ունի 2 որդի: