HerMine dialog-ին հյուրընկալվել էին Արտավազդ Ամիրյանը և նրա կինը՝ Մարիամ Ամիրյանը։
StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց հետաքրքիր հատվածներ։
«Զույգի Ամերիկա տեղափոխվելու պատճառները որո՞նք էին» հարցին Արտավազդ Ամիրյանը հետևյալ կերպ պատասխանեց.
«Շատ են այդ հարցը տվել նմանատիպ ձևակերպմամբ` դե դու Հայաստանում խնդիր չունեիր, ամեն ինչ նորմալ էր։ Այո, ես վերջին շրջանում աշխատում էի քաղաքապետարանում, մշակույթի վարչությունում վարում բազմաթիվ միջոցառումներ, այն էլ պետական մասշտաբի։ Ես երբեք ինձ վատ չեմ զգացել Հայաստանում ու ունեի իմ կազմակերպությունը, որը զբաղվում էր տարբեր միջոցառումների կազմակերպմամբ։ Եկավ մի պահ, երբ ես 15 օրով եկա Միացյալ Նահանգներ`որպես տուրիստ։ Մտածեցի ինչ՞ կարելի է անել այստեղ, որ ինչ որ մի բան փոխեմ իմ մեջ և առհասարակ կարիերայի մեջ և քանի որ այստեղ կային հայկական հեռուստատեսություններ, ինձ առաջարկ եղավ մասնակցելու որոշակի պրոյեկտներում, համաձայնվեցի։ Որոշեցի ք տեղափոխվել այստեղ, որպեսզի ես շարունակեմ, ընդամենը 7-8 օրվա մեջ է եղել որոշումը, որ պիտի գնանք Միացյալ Նահանգներ։Այնպես ստացվեց ,որ ի ուրախություն ինձ և մեր ընտանիքի աշխատանքի բերումով պահանջարկի, ընթացքում չստացվեց հաճախակի գնալ գալը ՝ շուրջ արդեն 9տարի։ Ասեմ որ ընդհանրապես մի օր չի եղել, որ Հայաստանից կտրվենք թե՛ մտովի, թե՛ երազներում, թե՛ ընտանիքում խոսքի, թե՛ մշակույթի, լեզվի պահպանման հարցերում։ Միգուցե եղել են դեպքեր և բացառություններ ու կան ,որ մարդիկ կարճ ժամանակում մեծ հաջողություններ են գրանցել ։ Միացյալ Նահանգներում մարդուն կայանալու և ճանապարհ հարթելու, անցնելու համար պետք է ամենաքիչը մոտավորապես 7տարի։ Ես այս կարծիքին եմ եղել ու ես ձևավորել եմ դա իմ մեջ։ Այստեղ կան որոշակի տեխնիկական խնդիրներ։ Միացյալ Նահանգներում մենք չենք ծնվել,որ մերն է այս երկիրը ։ Փաստաթղթեր և այլն, մենք չենք կարող ձուկը ջրում զգալ մեզ։ Մենք պիտի հասկանանք նախ լեզուն, մշակույթը, այս մարդկանց պահանջարկը։ Եթե բիզնես ենք անում, ինչ բիզնես անել ,որ չտուժել, որ չպարտվել, այլ հաջողել։ Որոշակի մշակութային հարցեր կան, որոնց ընտելանալու համար ժամանակ է պետք։ Հետո նոր հասկանալ ,թե դու ինչ՞ ես անում, մենա՞կ ես, թե՞ ընտանիքով: Այսինքն այս ամենի համար ինչ-որ ժամանակ է անհրաժեշտ և ես կարծում եմ, որ այդ ժամանակը 6-7 տարին է: Դրանից հետո նոր կարելի է համարել ,որ այստեղ տեղ ունես»։
Մարիամ Ամիրյանը շարունակեց.
«Ամերիկայում ապրելը մեծ փորձություն է, այնպես չիլ որ այս ամեն ինչը հեշտ է տրվում։ Շատ են լինում հոգեբանական տատանումեր։ Եթե դու կարողանում ես տարին մեկ գոնե գնալ Հայաստան և հարազատներիդ տեսնել, դա գուցե շատ բան քո մեջ փոխում է: Երբ դու չես կարողանում գնալ, տեղի են ունենում ուրախություններ, ցավոք սրտի դժբախտություններ, և չես կարողանում հարազատիդ կողքին լինել, թևաթափ ես լինում։ Ես միշտ ասել եմ` փառք Աստծո, որ իմ ընտանիքը լավն է եղել: Իմ ամուսինն ու իմ երեխաները լավն են եղել, եթե դա էլ չլիներ, շատ բարդ կլիներ։ Դու նորովի սկսում ես կյանք կառուցել, նոր ընկերներ ես ձեռք բերում։ Այսինքն այն 23 տարիները, որ դու ապրել ես կոպիտ ասած զրոյանում է և սկսում ես ամեն ինչ նորովի։ Ամեն ինչ փոխվում է դա փորձություն է, որը դու կամ հաղթահարում ես կամ ոչ: Մեր շրջապատում բոլորն ապրում են Հայաստանով։ Ունենք ընկերներ, որոնք եկող տարի վերջնական գնալու են Հայաստանում ապրեն։ Բոլոր երեխաները հայերեն շատ լավ են խոսում, դե պարզ է ,որ իրար հետ անգլերեն են խոսում»։