Ձեր գովազդն այստեղ

EXCLUSIVE. Որտեղ կնշեն Գուրգեն և Իննա Դաբաղյանները Ամանորի գիշերը

  • Dec 30, 2024

StarNews-ի ամանորյա բլից հարցերը`Իննա Դաբաղյանի հետ:

Տարվա լավագույն օրը, որը կմտաբերեք:

Այս տարվա լավագույն օրը, միանշանակ, որդուս լույս աշխարհ գալու օրն էր: 

Տարվա վատագույն օրը հիշու՞մ եք:

Անկեղծ ասած`այնքան վատ օր, որ մինչ օրս հիշեմ, չմտաբերեցի:

Ինչ տվեց 2024-ը, ինչ փոխվեց Ձեր կյանքում:

Տվեց ամենաթանկը`իմ բալիկին: Ընտանիքս համալրվեց:

Շա՞տ «խլեց» նախորդ տարին:

Ոչ, առանձնապես շատ բան չի խլել:

Ավելի շատ աշխատանքային՞,թե՞ անձնական էր 2024-ը Ձեր և ամուսնու համար:

Ինձ համար անձնական, ամուսնուս դեպքում` աշխատանքային:

Ընդհանուր առմամբ դրակա՞ն էր տարին, թե՞ բացասական:

Դրական:

Ինչպես եք նշում Ամանորը յուրաքանչյուր տարի: Այս տարի ինչպես և որտեղ եք պատրաստվում նշել:

Ամեն տարի նշում եմ ընտանիքիս հետ: Այս տարի նույնպես`կնշեմ ընտանիքիս հետ տանը:

Ամանորյա սեղանի ամենասիրելի ուտեստը:

Ամանորյա բոլոր ուտեստներն էլ սիրում եմ:

Որոնք են սպասելիքները 2025 թվականին:

Ուզում եմ մեր երկրի համար լինի խաղաղ տարի, իսկ ընտանիքիս համար առողջության ու ձեռքբորումների տարի:

Մեկնաբանություն

Որոնում