Ո՞րն էր «Ֆուլ Հաուս»-ում լարվածության, Արփիի և Միհրանի վեճերի պատճառը.Գրիգոր Դանիելյանը բացահայտում է

  • Nov 12, 2024

Գրիգոր Դանիելյանը հյուր էր «Tete A Tete» հաղորդմանը։ 

StarNews-ը հետևեց զրույցին, որի ընթացոում խոսեցին նաև «Ֆուլ հաուս» սիթքոմում եղած լարվածություններից։Գրիգոր Դանիելյանը նշեց.

«Չի կարող չլինել լարվածություն որևէ աշխատանքային վայրում` տարբեր տեսանկյուններից։ Ես քանի որ կոնֆլիկտային մարդ չեմ, երբևիցե «Ֆուլ հաուսի» անձնակազմից որևէ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել։ Բոլորն էլ իրար հետ կոնֆլիտ ունեցել են։ Իմ կոնֆլիկտը եղել է, օրինակ, միայն այն հարցի շուրջ, երբ օրինակ ասել եմ` Միհրան, ինչի՞ ես Արփիի հետ կռվում ,օրինակ եմ ասում»։

Խոսք եղավ նաև ընտանեկան դժվարություններից։Գրիգոր Դանելյանը պատմում է.

«Մեզ համար շատ դժվար էր իրականում, երբ նոր էինք ամուսնացել։ Մենք որոշել էինք առանձին կյանք վարել։ Գնացել էինք  վարձով ապրեինք,բայց դժվար էր։ Այդ շրջանում ՝նոր ամուսնացածլ մենք շատ ավելի կոնֆլիկտներ ենք ունեցել ։ Ինչպես ասում են` կոնֆլիկտներն են ամրացնում հարաբերությունները,բայց նաև քանդում են։ Անկախ ամեն ինչից` կոնֆլիկտներ պետք է լինեն, որպեսզի իրար հասկանաք։ Իմանաք` ում ինչն է դուր գալիս,վինչը ՝ոչ։ Հասարակ բաներից սկսած մինչև ֆինանսական խնդիրներ։
Ես ֆինանսապես կայուն մարդ չէի։ Բացարձակ կայուն չէի,որովհետև ստաբիլություն գոյություն չուներ։ Ես այս աշխատանքով էի, չէի գտել այս աշխատանքի ամենաշատ փող աշխատելու տեղը. աշխատում էի մի 6 տեղ,ստանում էի շատ քիչ փող, որը հազիվ հերիքում էր մեր կենցաղին։ Մի բան պետք է անեինք, որ այդ վիճակից դուրս գայինք։

Հռիփսիմեի  մոտ միշտ եղել է  սպասումներ մարդկանցից,որ ինչոր մի մարդ պետք է մեր համար մի լավ բան անի, որովհետև մենք իրեն լավ ենք վերաբերվել։ Բոլոր մարդկանցից սպասումներ։ Ես ասում էի` ոչ մեկից ոչինչ չսպասես։ Մինչև հիմա ես այդ սկզբունքով եմ շարժվում: Ես նույնիսկ ամենալավն անեմ ինչ -որ մեկի համար, չեմ սպասի ոչնչի։ Եթե կտա պատասխան,ուրեմն շատ ավելի լավ, հալալ ա իրեն։ Չեմ սպասում, որ չհիասթափվեմ։ Ես շատ ինքնուրույն եմ եղել, և երևի հենց դա է ինձ բերել ոչմեկից ոչ մի բան չսպասելուն»:

Մեկնաբանություն

Որոնում