Վերջին շրջանում երգչուհի Մաշ Իսրայելյանի էջում պասիվություն էր տիրում: Պատճառը նրա քույրիկի ողբերգական մահն էր:
Քրոջ մահից 40 օր անց Մաշը խոսեց իր կյանքի դժվար փուլի մասին`խորհուրդ տալով մարդկանց նմանատիպ իրավիճակներում գտնել ապրելու և հույսի լույս:
Դե իսկ երեկ վերջինս իր ապրելու ու հույսի լույսի հետ ջերմ հրապարակում է արել:
«Մեր ուրախություն», -այսպիսի գրառում էր կատարել իր նոր տեսանյութում երգչուհի Մաշ Իսրայելյանը։
«Ու թող բոլորի հոգիները ունակ լինեն լցվելու միայն մաքրությամբ։ Աստված պահապան բոլորիս ընտանիքներին»,-վերջին գրառմանը կից գրել էր երգչուհին։