Տեղեկացրել ենք, որ ապրիլի 27-ին հայաստանյան ամենաշքեղ և թանկարժեք ռեստորաններից մեկում` «Դվին»-ում, տեղի է ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հարսանիքը։
Հարսնացուն Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի դուստրն է։
Նշենք, որ հրավիրվածների թվում ինչպես հայաստանյան, այնպես էլ Արցախի քաղաքական դաշտի ներկայացուցիչներն են:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն`արգելվել է որևէ կադր հրապարակել հարսանիքից համացանց, իսկ ինչպես երևում է`արգելքը խիստ է եղել: Հյուրերից որևէ մեկը չի հրապարակել հարսի կամ փեսայի լուսանկարը:
Կազմակերպիչները բացառապես դետալներ ոն հրապարակել, որոնք ևս այնպես են արված, որ չի երևում`ում հարսանիքի ձևավորումն է, ում տորթն է և այդպես շարունակ:
Դե իսկ գլխավոր սրահը ձևավորված է եղել սպիտակ գույնով:
Ներկայացնում ենք երեկոյի բացառիկ կադրերը: