Ամեն ինչ այն կարգի է հասել, որ չի էլ խանդում. Սիլվա Հակոբյանն`ամուսնու մասին

  • Jun 11, 2024

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել երգչուհի Սիլվա Հակոբյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Զրույցի ընթացքում Սիլվան խոսել էր նաև անձնական կյանքի մասին ու նշել․

«Ես 6 տարեկանում հանդիպել էմ իմ ճակատագրին ու չեմ իմացել։ Ես ու Նորայրը վայքեցի ենք, նույն դասարանում ենք սովորել ու դեռ փոքրուց ինքը ինձ է սիրահարված եղել, ես՝ իրեն։ Երբ տեղափոխվեցի Երևան մենք մի որոշ շրջան էլի շփվում էինք իրար հետ, բայց հետո կապը կորավ։ Բայց դա մանկական հրապուրանք էր։ Հետո անցավ 22 տարի ու ես ցանկություն ունեցա հետ վերադառնալ իմ արմատներ ու հանդիպել Վայքի իմ դասարանցիներին։ Կազմակերպելու համար գտա Նորայրի էջը, գրեցի իրեն լրիվ այլ էջից։ Միասին կազմակերպեցինք մեր դասարանի հավաքը ու այդ ժամանակ և՛ իմ սիրտն էր ազատ, և՛ իր։ Նորայրին կրկին տեսնելով իմ ամբողջ մանկությունը վերապրեցի։ Շփումը նորից սկսվեց։ Սկզբում իր համար էլ էր դժվար, որովհետև չի պատկերացրել, որ իր կինը ճանաչված երգչուհի կլինի։ Ամեն ինչ այն կարգի է հասել, որ չի էլ խանդում։ Ինքը և՛ ինձ է վստահում, և՛ իմ ընտանիքին»:

Մեկնաբանություն

Որոնում