Ոչ ավանդական հարսանյաց մուտք, համարձակ կերպարներ. ամուսնացել են հայտնի բլոգերն ու DJ-ը. մանրամասներ

  • Aug 19, 2024

Օրերս հերթական հարսանեկան արարողությունն է տեղի ունեցել, որին մասնակցել են հայկական շոուբիզնեսի մի շարք հայտնիներ։

Ամուսնացել են պարուհի, բլոգեր Դինա Սիմոնյանն ու DJ Արտյոմ Սարատիկյանը։ Զույգը միասին էր արդեն տարիներ շարունակ։ Պարուհին օրվա բազմաթիվ կադրերով կիսվել էր սոցիալական հարթակներում՝ ցույց տալով ինչպես պսակադրության արարողությունը, այնպես էլ՝ ռեստորանային համալիրներից մեկում դրան հաջորդած տոնական խնջույքը։

Կարևոր այդ օրվան մասնակցել են զույգի ընկերներն ու հարազատները, կատարումներով են հանդես եկել մի շարք երգիչ-երգչուհիներ, այդ թվում՝ Սարգիս Ավետիսյանը, Գևորգ Մարտիրոսյանը և այլք։ Հարսանեկան մուտքի համար էլ Դինան ու Արտյոմն ընտրել էին ոչ ավանդական ու տարբերվող  եղանակ։

Նշենք, որ Դինան ժամանակին հանդես էր գալիս Սոնա Եսայանի պարային խմբում ու բավականին մտերիմ էր վերջինիս հետ։ Սակայն ո՛չ Սոնան, և ո՛չ էլ Գրիգը չեն մասնակցել հարսանեկան արարողությանը՝ հնարավոր տարաձայնությունների մասին խոսակցություններ հրահրելով։

Մեկնաբանություն

Որոնում