Ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանը շատ ակտիվ է սոցիալական հարթակներում։ Նա հաճախ է հանդես գալիս անձնական ու աշխատանքային հրապարակումներով։
Երգչի լուսանկարների ու տեսանյութերի մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում թոռնիկների մասնակցությամբ ջերմ հրապարակումները, որոնք անմիջապես սիրվում և լայն տարածում են գտնում։
Այս անգամ էլ Տիգրանը թոռնուհու՝ Լյուսիի լուսանկարն էր հրապարակել՝ հայտնելով, որ նա գնացել է առաջին դասարան։