StarNews-ը առաջինն է հայտնել, որ այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երգիչ Էրիկի առաջնեկը:
Էրիկի կինը` Սվետլանան, ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են Սալոմե:
Հղիության ողջ ընթացքում որևէ լուսանկար չհրապարակած Սվետլանան դստեր ծննեից հետո առաջին անգամ հղիի կարգավիճակում հրապարակում արեց:
«Բարի գալուստ աշխարհ, Սալոմե Կարապետյան»,- լուսանկարին կից գրել է Սվետլանան:
Նշենք, որ ավելի վաղ Էրիկն էր հրապարակում արել.
«Բարի գալուստ լույս աշխարհ
Սալոմե Էրիկի Կարապետյան:
Թող քո ծնունդը խաղաղություն բերի աշխարհին»: