StarNews-ն այս անգամ հետևեց «Հենց այնպես» հաղորդաշարին, որտեղ հյուրնկալվել էին Ալլա Լևոնյանն ու Արման Աղաջանյանը։ Մենք սիրով առանձնացրինք հաղորդումից հետաքրքիր մասեր։ Հաղորդման ընթացքում այն հարցին,թե ով՞ է Ալլա Լևոնյանի սիրելի եգիչը, նա պատասխանեց.
«Կատակ չեմ անում, իմ սիրած երգիչը Արման Աղաջանյանն է»։
Պատասխանից հետո Արման Աղաջանյանն ասաց` «կատակ ես անում,կատակ ես անում հիմա», ապա վեր կացավ տեղից, ծնկի եկավ Լևոնյանի առաջ և սկսեց համբուրել երգչուհու ձեռքերը, որին հաջորդեց ջերմ գրկախառնություն։
Այդ հուզիչ տեսարանի ընթացքում Ալլա Լևոնյանը շարունակելով միտքն` ասաց.
«Ես անկեղծ եմ ասում, քո տեմբրը ,քո կերպարը շատ եմ սիրում։ Ափսոսում եմ Արման Աղաջանյանին, որպես արտիստ, երգիչ` իր գեղեցիկ տեմբրով, թե ինչի չի երգում, չեմ հասկանում։ Ինձ հետ հատկապես շատ դուետներ պիտի երգի»։