Դերասան, հումորիստ Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շատ սիրված է հանրության կողմից։ Նրա անձնական կյանքը, կերպարներն ու ինստագրամյան հրապարակումները միշտ եղել են ուշադրության կենտրոնում։
Երկար տարիներ շատերը չգիտեին էլ Պոնչի իրական անունը, նա ինքը միշտ որպես Պոնչ է ներկայացել։ Եվ նրա գեր լինելը կարծես դիտարկվել է որպես կերպարի հիմք ու առավելություն։
Տարոն Իսպիրյանն իր անձի շուրջ հետաքրքրությունն ապահովեց բավականաչափ նիհարելով: Դերասանն ազատվել է տասնյակ կիլոգրամներից ու այն էլ` կարճ ժամանակահատվածում։
Երեկ վերջինս ինստագրամյան հարթակում հարցուպատասխան էր կազմակերպել:
Հետևորդներից մեկը հարցրել էր`արդյոք Տարոնն իրեն սիրուն տղամարդ է համարում, ինչին դերասանը հումորային պատասխան է տվել`«Ես ինձ համարում եմ սիրուն կին»: