Ձեր գովազդն այստեղ

«Ինձ քրֆում են մենակ». ինչ մեկնաբանություն են գրել DJ Վակցինային. մանրամասներ

  • Dec 29, 2024

Yelaket-ի «Comment story» հաղորդման տաղավարում էր DJ Vakcina-ն:

StarNews-ը հետևեց հաղորդմանը։

Հաղորդման շրջանակներում հյուրերին տրամադրվում է տարբեր սոցհարթակներից ընտրված մեկնաբանություններ և՛ լավ, և՛ վատ. հյուրը կարդալով մեկնաբանությունները՝ պատասխանում է դրանց։

Մինչ կոնկրետ մեկնաբանություններին անցնելը՝ խոսք եղավ այն մասին, որ երբ դիջեյը սկսեց լսարան հավաքել, դա տարօրինակ էր հայ հասարակության համար, և մեծ բացասական ալիք բարձրացավ։

«Մի կողմում այդ բացասական վերաբերմունքն  էր, ճնշումները ինչ-որ առումներով, խտրականությունը՝ սեռով պայմանավորված։ Տարիներ շարունակ ես դարձել եմ խտրականության զոհ։ Մյուս կուղմում՝ մյուս նժարին, այս բացասական կողմերը կոմպենսացնող շատ մեծ սեր կար երաժշտության վերաբերյալ և պրինցիպյալություն՝ առաջ գնալու, կայանալու։ Աղջիկ դիջեյի հայտնվելը շատ շոկային էր մարդկանց համար։ 14 տարեկանից սկսեցի բզբզալ՝ որպես հոբբի։ Հետո պետական համալսարան ընդունվելուց մի քանի տարի ստոպ տվեցի,որ պարապեմ։ Մերոնք գումար չունեին պարապելու տալու համար, ես ինքս էի  պարապում։ 18-19տ սկսեցի խորանալ դիջեյության մեջ։ 20-21 տարեկանից օֆիցյալ սկսեցի աշխատել՝Dj Vakcina անվան տակ»:

Արուսիկ Մկրտչյանը հաղորդման արդեն այս  փուլում գիտեր, թե ինչ վատ մեկնաբանություններ կարող է ունենալ՝ հատկապես իր կյանքում եղած նախկին իրադարձություններից հետո.

«Հասկանում եմ, որ մարդիկ շատ ոչ ադեկվատ են, և այդ քոմենթներն ինձ համար արժեք չունեն, չեմ էլ խորանում, ծանր չեմ տանում»։

Անձնական կյանքի հետ կապված Արուսիկին  շատ են ասում՝ «ինչ անում են քո գլխին` քեզ քիչա»:

«Էն մարդը,ով որ վատ վիճակում գտնվող կնոջը կարա ասի էտ քեզ քիչա՝ ինքը նիադեկվատա, ունի հոգեբանի կարիք` մինիմում»։

Մեկնաբանությունների մի ստվար զանգված էլ սովորաբար առժեզրկում է դիջեյի մասնագիտությունը.

«Մարդիկ չեն հասկանում` դիջեյն ինչի համար է և ինչ ֆունկցիա է կատարում։ Էն ինվենթները, որտեղ դիջեյը «քաքմեջ» է անում միջոցառումը ու հետո գալիս են իմ միջոցառմանը` հասկանում են դիջեյն ինչ է անում և ինչու պետք է ընտրել լավ դիջեյ»։

Հաղորդման  կողմից առանձնացված քոմենթները շատ քիչ էին, քանի որ շատերը ցենզուրայից դուրս էին։ Այդ մտքի հետ կապված Արուսիկ Մկրտչյանն ասաց.

«Բոլորը կմտածեն, որ ինձ քրֆում են մենակ»։

Խոսելով ամուսնալուծության մասին` նա ասաց.

«Ինձ էլ հաճելի չի վերհիշել այդ վատ, սարսափելի օրերը։ Այդ էտապում ես ներկայացնում էի անձնականիս հետ կապված խնդիրները, թե ինչ վատ օրեր եմ ամուսնալուծությունից հետո ապրում։ Մեր հայ կանայք լուրջ խնդիրներ ունեն, շատ ավելի վատ հոգեբանական վիճակում են, քան տղամարդիկ»։

Մեկնաբանություն

Որոնում