Անահիտ Կիրակոսյանի որդու ծննդյան խնջույքին ներկա է եղել նաև նախկին ամուսինը

Այսօր դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի կրտսեր որդու՝ Մհերի ծննդյան օրն է։ Ընտանիքը փոքրիկի կարևոր օրը նշել է ջերմ մթնոլորտում, իսկ ծննդյան խնջույքին մասնակցել է նաև դերասանուհու նախկին ամուսինը՝ Արտակ Սարգսյանը։
Անահիտ Կիրակոսյանը հուզիչ շնորհավորանք է գրել․
«Շնորհավոր ծնունդդ, կյանքիս իմաստ․․․ Իմ փոքրիկ Մհեր․․․ Իմ ուժ․․․ Իմ թուլություն․․․ Իմ արքայազն․․․ Իմ փոքրիկ իշխան»։
Որդուն շնորհավորել է նաև նրա հայրը՝ Արտակ Սարգսյանը, ով գրել է․
«Շնորհավոր ծնունդդ, իմ հրաշք տղա․․․ մեր խենթություն․․․ մեր ուրախություն․․․ թող հոգիդ մաքուր մնա, աչքերդ՝ ուրախ, մանկությունդ՝ անհոգ»։
Ծննդյան օրվա հրապարակումները մեծ արձագանք են ստացել հետևորդների կողմից, որոնք միացել են փոքրիկ Մհերին ուղղված բարեմաղթանքներին։





















