Աստղային օրվա ամփոփում․ Հայկո Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը միասին են, D’Litte-ը Ռուսաստանում ապրելու մասին, Դիանա Մալենկոյի նոր կերպարը

Այսօր սոցիալական հարթակներում մեծ արձագանք է ստացել երգչուհի D’Litte-ի հերթական հարցուպատասխանը։ Երգչուհին անդրադարձել է իր ռուսերենի իմացությանը և նշել, որ մշտապես ապրել է Հայաստանում, իսկ Ռուսաստան մեկնում է միայն աշխատանքային այցերով։ «Բայց էս պահին միտքս 2-3 լեզվով ա աշխատում»,- գրել է նա։

Օրվա ամենաքննարկված թեմաներից մեկը բլոգեր և դերասանուհի Աննա Գրիգորյանի՝ Ան Մինիոնի հարսանեկան հրապարակումներն էին։

Հանրապետության տոնին նվիրված հրապարակմամբ ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Էլեն Սաֆարյանը։ Դերասանուհին հրապարակել էր ավիաշքերթի կադր և գրել․ «Ոչ մի արտասովոր բան, ուղղակի ապագա սկեսրարս ա օդում»։ Այսպիսով պարզվել է, որ նրա ապագա սկեսրայրը օդաչու է։

Նոր կերպարով հետևորդներին զարմացրել է Դիանա Մալենկոն։ Նրա հրապարակած ֆոտոշարքն ակտիվ քննարկումների թեմա է դարձել՝ համարձակ ու արտահայտիչ ոճի պատճառով։

Հուզիչ կադրերով է կիսվել նաև Խորեն Լևոնյանի ավագ որդին՝ Արմենը։ Նա հրապարակել է մանկության բացառիկ տեսանյութ՝ երջանկահիշատակ Հայկոի մասնակցությամբ։

Այսօր համացանցում ակտիվորեն տարածվել են նաև Գրիգորի Եսայանի նոր կադրերը, որոնցից պարզ է դարձել, որ երգիչը կեղծամ է կրում։ Տեսանյութերը մեծ քննարկումների պատճառ են դարձել։

Շքեղ ծննդյան խնջույքով աչքի է ընկել նաև Արկադի Դումիկյանը։ Նրա տարեդարձին ներկա են եղել բազմաթիվ աստղեր, իսկ երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել նաև Արմենչիկը։

Բարի լուրով է հանդես եկել ամերիկաբնակ երգչուհի Շպռոտը։ Նա հայտնել է, որ երգիչ Կարեն Հակոբյանի բուժման նպատակով նախաձեռնած դրամահավաքի շրջանակում արդեն փոխանցվել է առաջին գումարը՝ 350 դոլար։

Միևնույն ժամանակ համացանցում շրջանառվող բաժանման լուրերին անդրադարձել է Հայկո Հովհաննիսյանը։ Նա հրապարակել է համատեղ լուսանկար Անահիտ Մանուկյանի հետ՝ ակնարկելով, որ իրենք չեն բաժանվել։

Ընտանեկան ջերմ հրապարակմամբ օրը եզրափակել է Էմմա Լևոնյանը։ Նա նոր հոլովակ է հրապարակել դստեր մասնակցությամբ՝ այս անգամ փոքրիկին ավելի նկատելի երևացնելով, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել հետևորդների շրջանում։