Ձեր գովազդն այստեղ

Ինչու Տաթև Ասատրյանին թույլ չեն տվել երգել Ռազմիկ Ամյանի հետ. ինչ է կատարվել. բացառիկ մանրամասներ

  • Mar 11, 2025

Երգչուհի Տաթև Ասատրյանն իր երևանյան մեծ մենահամերգի ընթացքում իր կյանքի մի քանի հետաքրքիր ու հուզիչ դրվագներով է կիսվել համդիսատեսի հետ։

Այդ պատմություններից մեկը վերաբերում էր իր և Ռազմիկ Ամյանի ծանոթությանն ու հետագա համագործակցությանը։

Տաթևի խոսքով՝ երբ իր անունը դեռ այնքան էլ հայտնի չէր լայն շրջանակներին, Ռազմիկ Ամյանի պրոդյուսերը թույլ չի տվել, որ ռեստորանային համալիրներից մեկում Տաթևը նույն բեմին ելույթ ունենա Ռազմիկի հետ։

Երգչուհին էլ  ինքն իրեն խոստացել է, որ տարիներ անց ինքը հավասարը հավասարի հետ կկանգնի երգչի հետ։ Այսօր արդեն Տաթևն ու Ռազմիկը 2 համատեղ դուետ ունեն, Տաթևն էլ Ռազմիկին համարում է իր ավագ ընկերը։

Մեկնաբանություն

Որոնում