Այսօր տեղի ունեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը` Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում․ հավաքվել էին հարյուրավոր մարդիկ`բարեկամներ, ընկերներ, համակիրներ, մարդիկ, ովքեր ցավում են երիտասարդ պատգամավորի անժամանակ մահը:
Այստեղ էր պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մհեր Սահակյանը 2 պատերազմի է մասնակցել, նա իր հայրենիքի համար պատրաստ է եղել ամեն ինչի: Գտնվել է քաղաքացիների կողքին և այդ ամենն արել է առանց ցուցադրական բնույթի:
«Մհեր ջան, այսուհետ մեզ երևի երկնքից մեզ ուժ կտաս»,- նշեց Աննա Մկրտչյանը: