Ձեր գովազդն այստեղ

Որքան շքեղ ու թանկարժեք նվեր է ստացել երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը

  • Dec 28, 2024

Ընդամենը մի քանի օր և հրաժեշտ կտանք 2024 թվականին: Ինչպես և սպասելի էր` տարեվերջի օրերին անպակաս են միմյանց ուղղված նվերները, անակնկալներն:

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է սթորի`այդպիսով ցույց տալով, որքան շքեղ և թանկարժեք ժամացույց է նվեր ստացել երգչուհին:

Նշենք, որ Հռիփսիմեն ավելի վաղ հրապարակել էր որդիների մասնակցությամբ տեսանյութ, որտեղ տղաները երգում էին:

Առհասարակ,վերջին շրջանում երգչուհու էջում հատկապես շատ են հրապարակումները Լեոյի մասնակցությամբ, ով ամիսներ առաջ Հայաստանը ներկայացրեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում:

Մեկնաբանություն

Որոնում