Ձեր գովազդն այստեղ

Արուսյա Կավկազը ցույց է տվել նոր`շքեղ ու թանկարժեք ոսկեղենը. տեսանյութ

  • Feb 24, 2025

Երբ ընտանիքը նշել է որդու ծննդյան տարեդարձը և կտրել տոնական տորթը, հենց այդ ժամանակ կողոպուտ է տեղի ունեցել:

Գողացել են խոշոր չափի ոսկյա զարդեր, ու ինչպես Արուսյան է նշում`իր մոտ մնացել են այն զարդերը, որոնք տվյալ պահին կրել է:

Բլոգերն այս թեմայի շուրջ խոսել էր տեսաուղերձով ու պատմել մանրամասներ: Դե իսկ նրա երկրպագուները շտապել  էին ենթադրություններ անել`նշելով, որ ընտանիքի մտերիմ մարդկանցից մեկն է դիմել այդ քայլին`իմանալով, որ նրանք զբաղված են ուրախ միջոցառմամբ: Շատերն էլ խորհուրդ էին տվել բլոգերին ինստագրամյան հարթակում ցույց չտալ իր հարստությունը:

Դե իսկ Արուսյան օրեր առաջ էր հետևորդների հետ կիսվել է հրապարակմամբ`ցույց տալով նոր զարդերը, որոնք ինքը գնել է:

«Քանի որ չունեի, ոչինչ չէր մնացել, նորերն եմ գնել»,- իր խոսքում նշել էր Արուս Կավկազը:

Արդեն այսօր իր ինստագրամյան սթորի բաժնում Արուսյան հանդես է եկել նոր`շքեղ ոսկեղենով, որը չի զիջում իր ունեցած նախորդներին:

Մեկնաբանություն

Որոնում