Դերասան, հումորիստ Արմուշն իր ինստագրամյան էջում հրապարակել է կնոջ և դստեր լուսանկարն`այդպիսով շնորհավորելով կնոջ`Լուսինեի ծննդյան տարեդարձը:
«Այսօր, այս Աստվածային Կնոջ տարեդարձն է։ Կին` ով կառուցեց ամուր իրական Քրիստոնեա Հայի ընտանիք, Հայ Ազգի համար ծնել և լույս աշխարհ է բերել երեք զավակ։ Կին` ով մինչ օրս ինձ հետ միասին կիսում է թե հարթ և թե քարոտ ճանապարհ։
Փառք Տիրոջը, որ Քեզ կյանք տվեց ու Քո միջոցով իմ կյանքը երջանկացրեց, ու շարունակում ես երջանկացնել։
Շնորհավոր Պաշտելիս»,- կից գրել է դերասանը:
StarNews-ը ևս շնորհավորում է: