StarNews-ը բազմիցս անդրադարձել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ընտանիքին ու նրանց թոռնուհուն՝ Անժելային։
Սիրված դերասանների թոռնուհին շատ ակտիվ հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ամիսներ առաջ ծնվել է Անժելայի որդին, ում զույգը տվել է Հարություն անունը։
Սիրված դերասանների թոռնուհին հաճախ է տարբեր հրապարակումներ անում նորածին որդու հետ, դրանք շատ հուզիչ են և լայնորեն տարածվում են համացանցում։
Անժելան նոր հոլովակ է հրապարակել Արմեն մարությանի և Ալլա Վարդանյանի մասնակցությամբ։ Նրանք փչում են փոքրիկ Հարությունի տորթի մոմերը։ Դերասանների ծոռնիկը դարձավ 5 ամսական։
Հոլովակից երևում է, թե որքան է փոխվել սիրված դերասանը. նա ավելի է մեծացել ու նրա կյանքի դժվարությունները կարծես հստակ երևում են դեմքի կնճիռների և սպիտակած մազերի վրա։