Որն է IDBank-ի և От Мартина ընկերությունների մարքեթինգային արշավների նմանությունը և հետևանքները

StarNews.am-արդեն անդրադարձել է ОТ Мартина ընկերության կողմից չստացված մարքեթինգային արշավին, որի արդյունքը եղավ այն, որ հասարակ ու առանց գումարի կարծիք հայտնող սպառողները տոտալ բացահայատեցին ընկերության կողմից արտադրված պաղպաղակի որակը:
Այս պահի դրությամբ` վերհիշելով մեր սիրված ու հայտնի կազմակերպությունների մարքեթինգային արշավները, մի պահ հիշեցինք մեր բանկերից մեկի՝ ID բանկի տարբեր մարքեթինգային արշավները ու փորձենք մի փոքր համեմատականներ անցկացնել ամենաթարմ չստացված մարքեթինգային արշավի ու նախկինում չստացված արշավների միջև:
Թե´ ID BANK-ը, թե´ От Мартина ընկերությունները փորձում են իրենց գովազդային արշավները իրականացնել շատ «անկեղծ» ու «առանց որևէ շահի» գովազդ իրականացնող հայ բլոգներների շնորհիվ:
Երկուսի արտադրանքի վերջնական ու իրական սպառողները շատ արագ թե´ մեկնաբանություններով, թե´ իրական տեսանյութերով ջախջախում են «արդար գովազդների» իրական պատկերը և իրենց օբյեկտիվ դժգոհություններով ցուցադրում են վերոնշյալ ընկերությունների արտադրանքի իրական պատկերը:
Երկուսն էլ շատ արագ արձագանքում են «արդար և անվճար» բլոգներնրի գրառումներին ու մոռանում են արձագանքել սովորական ու իրական շահառուների բողոքներին:
Երկուսն էլ մտածում են, թե իրական մարքեթինգը դա կեղծ մարքեթինգային արաշվներն են, ու երկուսին էլ թվում է, թե իրական սպառողները ընդհանրապես չեն վնասում իրենց վարկանիշին:
Հարգելի´ գործընկերներ,
դուք սխալվում եք, իրական շահառուն ճիշտ է:
StarNews.am-ը շարունակելու է ակտիվորեն լուսաբանել իրական շահառուների բողոքները, ինչպես նաև փորձելու է կապ հաստատել և պատասխան ստանալ վերոնշյալ ընկերությունների արտադրանքը գովազդող հայտնի մարդկանց և ցուցադրելու է իրական կարծիքները` իրենց կողմից գովազդվող արտադրանքի մասին: