Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը երեկ՝ հունվարի 10-ին, նշում էր ծննդյան 67-ամյակը: Դերասանի դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը, շնորհավորել էր հայրիկին՝ Instagram-ում ցույց տալով, թե ինչպես է դերասանը փչում իր ծննդյան տորթի մոմերը:
«Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն ա, որովհետեև 3 հոգի ծնվել են հենց այսօր՝ պապաս, տատիկս ու եղբայրս»,-գրել էր Լիլիթը:
Ավելի ուշ ընտանիքը խնջույք է կազմակերպել, որի բացառիկ կադրերը ներկայացնում ենք ստորև տեսանյութում`