Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման «Սեր» շարքում բլոգեր Էլիզա Մելիքյանն էր և իր սիրելին՝ Հարութ Ասատրյանը։
StarNews-ը հետևեց հաղորդմանն ու առանձնացրեց ամենահետաքրքիրը։
Էլիզան 9 տարեկան էր, երբ մայրը մահացավ ու քրոջ` 5-ամյա Ստելայի հետ, սկսեցին ապրել երեխաների աջակցման կենտրոնում։ Տարիներ անց 16 և 12 տարեկան աղջիկներին որդեգրեց շոումեն Արամ Մելիքյանը` նրանց կյանքը գլխիվայր շրջելով։ Ընտանիքը սկսեց բլոգ վարել, այս ոլորտը շատ հետաքրքրեց Էլիզային և նա սկսեց նաև իր անհատական բլոգը։ Ամիսներ առաջ Էլիզան հանդիպեց իր սիրուն Հարութին։
Հաղորդման սկզբում Էլիզան խոսեց իր և Հարութի սիրուց.
«Հարութն իմ կյանքում շատ բան փոխեց։ Մեր մոտ ամեն ինչ հանկարծակի եղավ։ Ի սկզբանե երկուսս էլ չէնք պատկերացրել մեր հարաբերությունները, բայց սիրուն ընթացավ։ Հարութը ամեն ինչ ճիշտ էր մտածել, և կարողացավ իմ սիրտը գրավել և դա իմ համար տպավորիչ է եղել»։
Այս մասին խոսեց նաև Հարութը.
«Սերը իմ համար ամենօրյա աշխատանք է։ Ամեն օր դու պետք է քո վրա աշխատես, երկուսով աշխատեք։ Ես իրեն տեսնելուց հասկացել եմ,որ ինքն է։ Նա իմ կյանքում այն մարդն է, ով բոլորից տարբերվել է և հենց դա է պատճառը,որ նրան եմ ընտրել»։
Էլիզան խոսեց բլոգինգի մասին.
«Ինձ թվում է, որ սա իմն է, որովհետև ես սրա մեջ ինձ շատ լավ եմ զգում։ Երբեք չեմ մտածել, որ կզբաղվեմ բլոգինգով և բոլորը կճանաչեն ինձ։ Միշտ չեմ հասկացել, որ իմ հետ նկարվում են, բայց այս վերջին շրջանում սկսել եմ հասկանալ։ Հիմա դուրս գալիս է,շատ սիրում եմ»։
Նոր ընտանիքին ինտեգրման մասին խոսելիս Էլիզան նշեց.
«Ես բնավորությամբ հեշտ մարդ չեմ, շուտ նեղանում եմ, իսկ Ստելլան ինձ է քաշել։ Մաման էլ, պապան էլ փորձել են մեզ շուտ ինտեգրել դժվարությունների ընթացքում։ Ես միշտ էնպիսինն եմ եղել, որ ինձ ինչ-որ բան մերժել են, ես նեղվել եմ, և կարող է մի երկու օր նեղանայի ու սենյակից դուրս չգայի։ Իրենք շատ են օգնել, որ ես այդ էտապից դուրս գամ։ Ստելլան էլ ինձ օգնել, ինչքան էլ տարիքով փոքր է, միշտ եկել ասել է՝«Էլիզ, բայց իրենք քեզ շատ են սիրում, դու դրանից մի նեղացի, քեզ համար են ասում, ինչ ասում են»։ Մաման ինձ շատ ընկերուհի է, ծնող է, բայց մենք իրար հետ ընկերուհիների պես ենք,որովհետև ինքը ինձ տեղեր կան խորհրդի նման ասում է՝«գիտես Էլիզ, ես օրինակ այս իրավիճակում այսպես կանեի»։ Դա ինձ օգնել է, որ նրանք ինձ մեծի նման են ընդունել»։
Երբ իմացավ, որ ուզում են որդեգրել իրենց։ Ինչպես՞ ընդունեց Էլիզը լուրը և համաձայնվեց։
«Հիմա կոպիտ է հնչում այն, ինչ-որ ասում եմ, բայց շատ մարդիկ են մեզ որդեգրելու ցանկություն ունեցել, ես էլ, Ստելլան էլ ի սկզբանե դեմ ենք եղել որդեգրությանը։ Մենք մտածել ենք իրար ունենք և վերջ։Ստելլան, երբ արդեն Արամի հետ կապվեց, դեռ չէի ճանաչում ես։ Նա միշտ նկարներ էր ցույց տալիս իրենցից էր պատմում, ասում էր, որ լավ տեղեր են գնացել, որ շատ լավն են իրենք։ Նա շատ ջերմ պատմում էր, ես ուրախանում էի, որ նրան երջանկացնող մարդիկ կան։ Ես աշխատանքից գալիս էի, ոչ մի բանից տեղյակ չէի, սպասում էի այդ հանդիպմանը, քանի որ չէի տեսել։ Ես,որ ծանոթացա հուզված էի, չէի պատկերացնում ,որ ամեն ինչ լուրջ է, և որ արդքան արագ զարգացավ ամեն բան։ Շատ եմ սիրել իրենց։ Ստելլայի հետ խոսելիս ասում էր՝«Լիլիթը շատ լավն ա, բարի ա, ինձ շատ է գրկում սիրում»։ Ես Ստելլային ասեցի`դու որոշի։ Ես իրականում այն տարիքում չեմ եղել, որ ունենաի այդ միտքը։ Արդեն աշխատում էի և փորձում էի ինքս իմ նպատակները գծել։ Ստելլան փոխեց հա´մ իմ, հա´մ իր, հա´մ ծնողների կյանքը։ Մենք որդեգրության մասին մտածելիս կարծում էինք, որ կբաժանեն մեզ իրարից,բայց ոնց տեսնում եք այդպես չեղավ»։