Հայկական շոուբիզնես մուտք գործելու առաջին օրվանից Արամեն անմիջապես հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում՝ ձեռք բերելով երկրպագուների մեծ բանակ, իսկ նրա թողարկած երգերը մեկը մյուսի հետևից իսկական հիթեր էին դառնում։
Եվ արդեն այս ժամանակներում Արամեի և կնոջ՝ Աննա Թովմասյանի ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։ Նրանք հաճախ են ճամփորդում ու այդ կադրերով կիսվում համացանցում:
Այս օրերին Արամեն ԱՄՆ-ում է, որտեղից արված հրապարակման մեջ երևում է`որքան շքեղ ավտոմեքենա է վարում նա:
Նշենք նաև, որ երգիչն ու կինը վերջերս հյուրընկալվել էին HermineDialog-ին որտեղ անկեղծացել էին ու խոսել մի շարք թեմաների մասին:
Շատ արտիստներ գաղտնի են պահում իրենց անձնական կյանքը՝ հատկապես տղամարդիկ։ Երկրպագուհիների մի մեծ բանակ, երբ իմանում է, որ արտիստը երջանիկ է, կին ունի և այլն, միանգամից փոխում է իր վերաբերմունքը։ Արամեն եզակի հայ արտիստներից է, ով իր անձնական երջանկությունն առաջին օրվանից չի թաքցրել։ Լուսանկարվել են միասին և հարցազրույցների են գնացել միասին։ Երգիչն այստեղ պատմեց`ինչու՞.
«Ես երեխաներիս հարցում ավելի ծայրահեղ էի։ Աննան մի քիչ չարաշահում է երեխաների հետ վիդեոները։ Ես անպայման նկատողություն եմ անում, այդքան իմ սրտով չի անկեղծ ասած։ Իսկ ինչ վերաբերվում է անձնական կյանքիս` երբևիցե նման մտավախություն չեմ ունեցել, բայց այդ հարցն ինձ շատ են տվել։ Դրա համար կար ժամանակահատված՝ մինչև իմ ամուսնանալն էր։ Ես արեցի իմ կարիերայի հիմնական կորիզը և ձեռք բերեցի ճանաչում, երկրպագուհիների բուռն սեր և եկավ մի ժամանակ, որ անխուսափելի էր արդեն, որովհետև ինքս պետք է կառուցեի իմ երջանկությունը։ Թաքցնել ընտանիքը կարիերայի համար` կարծում եմ մեծամտություն է, եսասիրություն և շահ հետապնդող մարդը կարող է նման բան անել»։
Փորձեր եղե՞լ են զույգի կյանքը, երջանկությունը թունավորելու։ Աննան հիշեց.
«Սկզբում մի հոգի եղել է. ասած Արամեի` մտածում էր, որ ինքը պետք է լինի իր կողքին։ Այլ թունավորող չի եղել։ Լինում են քոմենթներ, որոնք այդքան էլ հաճելի տեքստ չեն պարունակում, բայց քիչ են»։