Հանդիսավար, շոումեն Արամ Մելիքյանն ու իր ընտանիքը սիրված է հանրության կողմից: Նրանց ընտանիքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն շատ երկար քննարկվում է:
Դե իսկ փոքրիկ Տիգրանի ծնունդիս հետո նրանց հրապարակումներն առավել սպասված են:
Ընտանիքը երեկ ներկայացրել է Տիգրանի նոր ֆոտոշարքը: Փոքրիկն իսկական հրաշք է: Ի դեպ`նա անչափ նման է իր մայրիկին, իսկ տվյալ փաստի մասին հաճախ ընտանիքի անդամներն են խոսում`ներկայացնելով մայրիկի և որդու նմանությունը փաստող կադրեր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ներկայացրել ենք Տիգրանի 40 օրականից հետո կազմակերպված խնջույքը, որին ներկա են եղել ավելի քան 400 հյուրեր։ Այդ թվում մի շարք հայտնիներ` երգիչ Գևորգ Մկրտչյանը կնոջ՝ Քրիստինայի հետ, Նորայր Նիկոյանը և կինը, Հայկ Աղաջանյանը և Տաթևը, Գուգո Մնացականյանը, Գևորգ Մարտիրոսյանը և այլք։