Գաղտնիք չէ, որ դերասանուհի Իննա Խոջամիրյանի անձանական կյանքը մշտապես քննարկումների կենտրոնում է գտնվել։ Վերջին շրջանում, սակայն, թվում էր, թե դերասանուհու կյանքում հարաբերական անդորր է կամ, գոնե, հենց ինքն է խուսափում շատ մանրամասներ հայտնել։
Վերջերս էլ ակտիվորեն քննարկվում է Իննա Խոջամիրյանի և դերասան Արսեն Միքայելյանի հնարավոր սիրավեպը, իսկ պատճառը նրանց համատեղ ջերմ հրապարակումներն են, որոնք, մանավանդ, վերջին շրջանում ավելացել են։ Նրանք ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են տարածվող լուրերը։
Դե իսկ այսօր համացանցում է հայտնվել խաղընկերների կրքոտ համբույրը, որը նկարահանվել է հանդիսատեսի կողմից: