StarNews.am-ը արդեն հայտնել է, որ օրեր առաջ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում սպանել են դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբորը՝ Արման Թովմասյանին: Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից հիվանդանոց էր տեղափոխել դերասանուհու եղբորը, ով սակայն ուշքի չգալով, մահացել էր:
Շուշաննա Թովմասյանը ողբերգական դեպքից օրեր անց հրապարակում էր արել, որում մասնավորապես նշված էր.
«Երկվա օրը անցյալ է
Վաղվա օրը առեղծված
Այսօվա օրը նվեր է
Վայելիր, արա այն ինչ ուզում ես
Սրանք շատ ճիշտ խոսքեր են…».,
ասվում էր հոլովակում։
Հավելենք, որ եղբոր ողբերգական մահից հետո Շուշաննան նաև հրապարակել էր արխիվային լուսանկար ու գրել.
«Երկուսով հիմա վերևից ինձ կնայեք, ու կհպարտանաք, երևի… ոչինչ հետ չես բերի, ոչ մի բան, ցավո’ք»։