«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն էր Իրինա Այվազյանը։
StarNews-ը հետևեց զրույցին, որի ժամանակ խոսեցին նաև Իրինայի անձնական կյանքի մասին, որն այնքան էլ հարթ չի ընթացել։
Եղել են սերեր և բաժանումներ, հետևաբար նաև ծանր հոգեբանական շրջաններ ու ապրումներ։ Հիմա եկել է այն եզրահանգման , որ տեղի ունեցածն անընդհատ վերլուծելու կարիք չկա և պետք էլ չէ.
«Ես հեշտ չեմ հեռանում, նույնիսկ,եթե ուզում եմ հեռանալ։ Միշտ վախեցել եմ դիմացինին ցավ պատճառելուց, և հաճախ դրանից ինքս ինձ եմ վնասել։ Ինձ թվում է, որ ավելի հեշտ է, երբ ինձանից են հեռանում, քան ես եմ հեռանում։Երկու դեպքերին էլ բախվել եմ և հետևություն եմ անում, եթե եղել է, ուրեմն պետք էր։ Չեմ ասի ,որ հարթ եմ տանում՝ բնականաբար ծանր եմ տանում, մտածում եմ և այլն, սակայն ունեմ միշտ այն տարբերակը , որ հիմա սենց էր, բայց պետք էր, որ եղավ։ Ես անկեղծ ուրախ եմ ամեն ինչի համար, որ հեռացել են և հեռացել եմ։ Մինչև ուրախ լինելը բարդ շրջանների միջով եմ անցնում, որովհետև ես փակ մարդ եմ, կիսվող չեմ։ Փակվում եմ իմ մեջ, տենց ավելի դժվար է։ Չեմ գնում ընկերուհիներիս ուսին լաց լինելու։ Անձնական տիրույթում չհաջողված հարաբերություններ ունեցած մարդկանց հետ այնպես է ստացվել, որ ոչ թե հարաբերություններ ունեմ, այլ մի քանի անգամ հանդիպել ենք պատահական ինչ-որ տեղերում։Շատ նորմալ բարևել ենք,զրուցել։ Մարդ կար, ում հետ նույնիսկ նույն ասպարեզում էինք աշխատում: Հիմա հստակ չեմ ասի սիրտս ազատ է,թե ոչ։ Թող մարդիկ իմանան անձնականիս մասին, երբ որ արդեն կամուսնանամ։Ինձ համար ընտանիքը շատ մեծ նշանակություն ունի։ Ես ընտանիքի մարդ եմ ։ Համ ընտանեկան եմ, համ կարիերիստ, բայց կարևորում եմ ընտանիքի ամեն ինչը։ Ուզում եմ ունենալ ջերմ ընտանիք, այնպիսինլ ինչպիսին իմ ներկայիս ընտանիքն է։ Դա իմ փոքրիկ երազանքն է»։