Իմ լուսավոր տղա… Անահիտ Կիրակոսյանը նշում է որդու ծննդյան տարեդարձը

  • May 30, 2024

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը այն հայտնիներից է, ով մշտապես ակտիվ է իր ինստագրամյան հարթակում: Այսօր իր հրապարակման մեջ դերասանուհին որդու լուսանկարն  է տեղադրել ու շնորհավորել ծննդյան առթիվ:

«Արդեն 6 տարեկան Մհեր, իմ Ձագ, իմ լուսավոր տղա, շնորհավոր ծնունդդ»,- գրել է դերասանուհին:

Անահիտի որդին`Մհերը, այս տարի կգնա առաջին դասարան:

Հավելենք, որ դերասանուհու անձնականն ու ընտանիքը հետաքրքրում է հանրությանը: Դերասանուհին հաճախ է պատմում իրեկնց կյանքից.

«Մեկ անգամ ես ու Արտակը վիճել էինք ու կարգին վիճել էինք, էն կերպ, որ ես ասեցի`երևի էս վերջնա: Մեծ աղջիկս`Լաուրիկը, ասեց «կռվել եք՞, եթե բաժանվեք, մամա, ես քո հետ եմ գալու»: Էդպահին մոռացա ինչի համար ենք կռվել, էդ դրվագն արդեն բոլոր հարցերին տալիսա պատասխան: Մենք էնքան բաներ ենք ապրել միասին, էնքան իրավիճակներ, իրանք իմն են, ես իրանցը, իրանք իմ աղջիկներն են: Մի անգամ ավագ դստերս ծննդյան օրից առաջ`հարցրի, թե ինչա ուզում նվեր, ասեց մամայի նկար տեսել եմ, բայց ինչ որ շարժման մեջ չեմ տեսել, կուզեի տեսնեի:Ամբողջ բարեկամության մեջ ման եկա ու գտա մի հատված, որտեղ Լուսինեն պարում է, ծննդյան օրով էդ մատուցեցի դստերս, մենք մի ժամ լուռ գրկել էինք իրար: Էնքան խառը զգացողություն ա, համ ինչ որ մեկի տեղն ես գրավել, համ չես գրավել»,- խոստովանել էր Անահիտը` հուզվելով:

Մեկնաբանություն

Որոնում