Տեղեկացրել ենք, որ երեկ դերասաններ Արմեն Մարության և Ալլա Վարդանյան զույգի թոռնուհին`Անժելան, մայրացել է: Ծնվել է նրա առսջնեկը`որդին:
«Շնորհակալ եմ, Տեր»,- գրել էր Անժելան`հրապարակելով որդու հետ առաջին լուսանկարը:
Արդեն այսօր վերջինս հրապարակել է իրենց դուրսգրումից մի քանի կադրեր, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
«Հարություն Հովսեփի Հարությունյան»,- հրապարակումներին կից գրում է Անժելան:
Նշենք, որ Անժելան ամուսնացել է մեկ ու կես տարի առաջ:
Զույգը պսակադրվել է Խոր Վիրապ վանական համալիրում, ապա ուրախ մթնոլորտում նշել իրենց միությունը։
Զույգը երեկոյի սկզբում հանդես է եկել հարսանյաց առաջին տանգոյով, բացի այդ երեկոյի ընթացքում հայտնի դերասանական զույգի թոռնուհին անակնկալ է մատուցել սիրելիին՝ նվիրելով նրան երգի կատարում։