Դստերս ցանկությամբ այս պահին չենք հանդիպում, փոքր է, բայց այդպես է որոշել, երևի Մագային չընդունեց.Սուրեն Փահլևանյանն անկեղծանում է

  • Jun 05, 2024

Մհեր Բաղդասարյանի «TETE A TETE» հաղորդման Երևանյան Եթերաշրջանի հյուրը հաղորդավար Սուրեն Փահլևանյանն է: Սուրենը զրույցի ընթացքում խոսեց դստեր հետ կապ չունենալու , նրա հետ չհանդիպելու պաճառների մասին:

«Դստերս հետ սկզբնական շրջանում շատ հաճախ էինք հանդիպում, մինչև իմ 2-րդ անգամ ամուսնությունը, նա երևի չընդունեց Մագային, մտածում եմ որ նրա մոտ տարիքային է և շուտով կանցնի: Մենք այս պահին երեխայի ցանկությամբ չենք հանդիպում, ճիշտ է նա փոքր է, բայց նա այդպես է որոշել: Այս տարի երեխայիս չեմ հանդիպել, արեդեն 5 ամիս է: Տեսել եմ նրան մենք փոքր քաղաքում ենք ապրում, տեսել եմ այնքան ինչքան ինձ պետք է:
Ես վստահ եմ, որ կգա ժամանակ որ մենք կսկսենք էլի շփվել: ես պարտադիր ալիմենտ չեմ վճարում բայց աջակցում եմ հնարավորություններիս սահմանում:
Ընտանիքս` Մայրիկս և քույրերս և՛ Յանայի, և´ երեխայի հետ ջերմ հարաբերությունների մեջ են տուժել եմ միայն ես, բայց դա հաղթահարում եմ որովհետև ունեմ կողքիս ընկեր և շատ սիրող կին»:

Մեկնաբանություն

Որոնում